Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Թիրախը» Մարկուս Ռեշֆորդն է

«Թիրախը» Մարկուս Ռեշֆորդն է
25.12.2018 | 01:46

«Բարսելոնը» Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» հետ պատրաստ է պայքարի մեջ մտնելու անգլիական «Մանչեստր Յունայթեդի» ու երկրի ազգային հավաքականի քսանմեկամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու համար։ Կատալոնյան ակումբը դա պատրաստ է անելու ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանում՝ աչքի տակ ունենալով փաստը, որ «կարմիր սատանաների» հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2020 թիվը:
Ընթացիկ մրցաշրջանում մանկունիացիների սանը մասնակցել է տասնհինգ խաղի, դարձել չորս գոլի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ